ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Փա՜ռք Քեզ, Տեր Աստված, Դո՛ւ ես Լույսն ու Հույսը  իմ

    Փա՜ռք Քեզ, Տեր Աստված, Դո՛ւ ես Լույսն ու Հույսը իմ

    13.08.2023| 00:01
    Ալելուիա՛։ Օրհնեցե՚ք Աստծուն Իր սրբարանում. Օրհնեցե՚ք Նրան Իր զորության հաստատության մեջ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.08.2023| 00:01
    Անմեկնելի խաղաղության, Անսահման սիրո և առատ օրհնությունների աղբյուր, Հայր Ամենակալ, Դու որ խաղաղություն ես պարգևում նրանց, Ովքեր խոստովանում են Քո սուրբ Անունը, Ցողի՛ր մեզ վրա այսօր Քո շնորհի և ողորմության կենրար ցողը:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    11.08.2023| 00:01
    Փառավորյա՛լ Տեր, ընդունի՛ր Քո ծառայի աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝ բարեխոսությամբ սրբուհի Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի, միանձանց և Քո բոլոր երկնավոր և երկրավոր սուրբերի. և Քեզ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փա՜ռք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    10.08.2023| 00:01
    Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծանոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և հետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    09.08.2023| 00:01
    Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    08.08.2023| 00:01
    Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    07.08.2023| 00:01
    Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    06.08.2023| 00:01
    Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    05.08.2023| 00:01
    Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝բազմամեղիս:
  • Հավատով խոստովանում եմ

    Հավատով խոստովանում եմ

    04.08.2023| 00:01
    Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: